Porsche-ն թողարկել է 911 Carrera GTS 30 Years Porsche Thailand Edition շարքը: 2023 թվականին ընկերությունը նշում է Թաիլանդի շուկայում իր պաշտոնական ներկայության 30-ամյակը։ Գերմանական ավտոարտադրողը տարեդարձի կապակցությամբ սպորտային մեքենաների սահմանափակ քանակությամբ Porsche 911 Carrera GTS 30 Years Porsche Thailand Edition-ի խմբաքանակ է պատրաստել հարավարեւելյան թագավորության շուկայի համար, գրում է Motor-ը։
Մեքենաների գլխավոր առանձնահատկությունը յուրահատուկ ձեւավորումն է, որը հիշեցնում է Թաիլանդի եւ թաիլանդական մշակույթի ավանդույթները, որը շաբաթվա յուրաքանչյուր օրվան իր գույնն է տալիս։
Porsche Exclusive Manufaktur գործարանի անհատականացման ծրագրի շրջանակներում ընտրվել են յոթ երանգներ՝ Paint to Sample գունապնակից:
Թաիլանդի ավանդույթների համաձայն՝ երկուշաբթին դեղին է (Signalyellow-ի երանգը Porsche-ի շարքից), երեքշաբթին՝ վարդագույն (Rubystar), չորեքշաբթին՝ կանաչ (Signalgreen), հինգշաբթին՝ նարնջագույն (Pastelorange), ուրբաթը՝ կապույտ (Riverablue), շաբաթը՝ մանուշակագույն (Ultraviolet) եւ կիրակին՝ կարմիր (Firered):
Սյուները կրում են 30 Years of Porsche Thailand Edition նշանները: Սրահը պատված է սեւ կաշվով, նստարաններն ունեն մոխրագույն թավշյա ներդիրներ, նստարաններին հատուկ տարբերակի լոգոներ են, իսկ դեկորատիվ վահանակներն արված են սպորտային մեքենայի թափքի գույնով։ Տեխնիկապես հատուկ տարբերակը կրկնում է Porsche 911 Carrera GTS-ի ստանդարտ կուպեն:
Porsche 911 Carrera GTS 30 Years Porsche Thailand Edition-ը կսահմանափակվի յոթ օրինակով` մեկական մեքենա յուրաքանչյուր գույնով: Միակ սպորտային մեքենան, որում միավորված են բոլոր յոթ երանգները, չի վաճառվի։ Կուպեն, որը կոչվում է Inspiration Car, պատրաստված է տեղական Porsche-ի ներկայացուցչության համար եւ կցուցադրվի Բանգկոկի ավտոսրահում՝ ընկերության ստենդում:





























