Xcel Energy ընկերությունը կսկսի անջատել իր ատոմակայանը ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մոնտիչելո քաղաքում՝ նախատեսված ժամկետից մի քանի շաբաթ շուտ՝ 400 0000 գալոն ռադիոակտիվ ջրի արտահոսքի պատճառով, հաղորդում է CBS Minnesota-ն: 

Ընկերությունը հայտարարել է, որ կանջատի ԱԷԿ-ը, որպեսզի բրիգադները կարողանան մշտական վերանորոգման աշխատանքներ սկսել: 

Չորեքշաբթի հայտնաբերվել է, որ ժամանակավոր վերանորոգումից հետո ավելի շատ ռադիոակտիվ ջուր է արտահոսել՝ հարյուրավոր գալոններ, եւ հայտարարվել է, որ նախնական արտահոսքից ոչ մեծ քանակություն է արտահոսել ընդերքային ջրեր։ Իշխանության խոսքով՝ տրիտիումի ռադիոակտիվ իզոտոպ պարունակող աղտոտված ջուրը դեռ չի հասել Միսիսիպի գետ։