Իսպանիայի հրշեջ ծառայությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հաջողվել է դադարեցնել այս տարի Իսպանիայում առաջին խոշոր անտառային հրդեհը եւ թույլ չտալ տարածվել Վալենսիայի արեւելյան հատվածում, որտեղ այն ոչնչացրել է ավելի քան 4000 հեկտար անտառ եւ հանգեցրել 1500 բնակչի տարհանման, հաղորդում է Reuters-ը:

Ավելի քան 500 հրշեջներ՝ 20 ինքնաթիռների եւ ուղղաթիռների աջակցությամբ, մարել են Վալենսիայի շրջանի Վիլանուեւա-դե-Վիվեր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը, շաբաթ օրը հայտնել են փրկարարական ծառայությունները: Սակայն նրանց հաջողվել է դադարեցնել կրակի տարածումը այլ շրջաններ։ Las Provincias տարածաշրջանային թերթը հայտնում է, որ ոստիկանությունը կարծում է, որ հրդեհը կարող էր սկսվել մեքենայից արձակված կայծից։

Այս գարնանը Իսպանիայի հյուսիսարեւելյան Միջերկրածովյան ափին եղանակը սովորականից ավելի չոր եւ տաք կլինի, ինչը մեծացնում է անտառային հրդեհների վտանգը, ավելի վաղ հայտնել էր AEMET օդերեւութաբանական գործակալությունը:

Իսպանիայում 493 հրդեհներ անցյալ տարի ոչնչացրել են ռեկորդային 307 000 հեկտար տարածք։