Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքի մասին։

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալը։

Խմբում կլինեն նաև ՊԵԿ փոխնախագահը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, ԱԱԾ աշխատակից, և այլք։