«Հյուսիսային հոսք 2» գազատարի մոտ հայտնաբերված առարկան, պարզվել է, ծովի ծխային բույ է։ Այս մասին հայտարարել է Դանիայի էներգետիկ գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դանիական էներգետիկ գործակալությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 28-ին ավարտվել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարակից առարկայի հեռացման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշխատանքներին ներկա է գտնվել գազատարի օպերատոր Nord Stream 2 AG-ի ներկայացուցիչը։

«Քննությունը ցույց է տվել, որ օբյեկտը դատարկ ծովային ծխային բույ է, որն օգտագործվում է տեսողական գծանշման համար։ Օբյեկտն անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում»,- հայտնել են դանիական գործակալությունում։