Հիփոթեքային վարկով բնակարան գնելը սեփական տուն ձեռք բերելու հնարավորություն է, եթե գնորդը չունի գործարքի համար անհրաժեշտ ամբողջ գումարը: Հիփոթեքային վարկը, ըստ էության, անշարժ գույքի գրավի ձև է, քանի որ Գումարի մի մասը բանկը տալիս է պարտք, գնորդը սեփականություն է ստանում ծանրաբեռնվածությամբ։ Վարկը ժամանակին չմարելու դեպքում բանկը կարող է վաճառել բնակարանը և գումարը վերցնել պարտքի դիմաց։ Սակայն սա չպետք  է շփոթել հենց «Անշարժ գույքի գրավով վարկատեսակի» հետ, քանի որ վերջինիս դեպքում գույքը արդեն իսկ պետք է պատկանելիս լինի անձին, իսկ Հիփոթեքի դեպքում գույքը դեռ նոր է ձեռք բերվում:

Հիփոթեքային վարկ ստանալու համար banali.am կայքի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի քանի պարզ խորհուրդների.

  1. Գնորդը պետք է որոշի, թե ինչքան կանխավճար կարող է վճարել, ամսական ինչ վճար կարող է իրեն թույլ տալ և դրանից ելնելով գույքի ինչ արժեք ակնկալել։ Հիփոթեքով բնակարան գնելիս կարևոր կետը հիփոթեքային վարկի չափը ճիշտ հաշվարկելն է, որպեսզի ֆինանսական պարտավորությունները չվերածվեն ծանր պարտականության:
  2. Ցանկալի է նաեւ նախ ուսումնասիրել բանկերի հիփոթեքային առաջարկները, որոնք կարող են տարբերվել կանխավճարի չափով, տոկոսադրույքներով, մարման ժամկետներով։ Այս տեղեկատվությունը կարելի է գտնել բանկերի կայքերում:
  3. Այնուհետև գնորդը պետք է դիմի ընտրված բանկին (կամ բանկերին), որոնք կգնահատեն իր վարկունակությունը: Ճիշտ է, առանց գնվող բնակարանն ուսումնասիրելու և գնահատելու բանկը չի հաստատի վարկի հայտը, բայց, այնուամենայնիվ, գնորդը կհասկանա՝ կարո՞ղ է հույս ունենալ, որ կստանա իր ցանկալի գումարը և մոտավորապես որքան գումար կարելի կլինի ակնկալել։ Ակնհայտ է, որ վաճառողի համար նախընտրելի է գործարք կնքել անմիջապես և կանխիկ (փոխանցումով) վճարողների հետ։ Չնայած հիփոթեքի դեպքում վաճառողը նույնպես ստանում է ամբողջ գումարը անմիջապես, բայց բանկից, պարզապես պետք է գոնե որոշակի երաշխիք ունենա, որ գնորդին վարկը կտրամադրվի (հատկապես սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ պրոցեսը խորհուրդ է տրվում սկսել բանկից)։ Եթե ​​կա բանկի նախնական «համաձայնությունը», ապա վաճառողն ավելի վստահ կարող է սպասել, մինչև բանկը հաստատի հայտը, մանավանդ որ այսօր շատ բանկերում այդ ընթացակարգը ավտոմատացված է և գրագետ, նորարար տեխնոլոգիաներին տիրապետող բանկերի դեպքում այն կատարվում է բավականին արագ և ճշգրիտ:

Պետք է նկատի ունենալ, որ վարկավորումը «անհատական» գործընթաց է․ եթե գնորդի ծանոթի վարկավորման հայտը որևէ ֆինանսական հաստատությունում մերժել կամ հաստատել են, պարտադիր չէ, որ նրա հայտը նույն ճակատագրին արժանանա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անձամբ մոտենալ և հետաքրքրվել։ Իրականում մինչև կոնկրետ հայտ չներկայացվի, ոչ ոք չի կարող երաշխիք տալ վարկի հաստատման կապակցությամբ, այնուամենայնիվ կան որոշակի կանոններ, որոնց հիման վրա վարկային մասնագետը գնորդին վճռորոշ խորհրդատվություն կտա: 

Չպետք է նաև մոռանալ, որ վարկավորման կանոննեը սովորաբար տարբերվում են բանկից բանկ, վարկային կազմակերպությունից վարկային կազմակերպություն։  Յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն ունի չափանիշների իր ցանկը, որոնցով որոշում է վարկ տրամադրել կամ մերժել: Կարող են լինել տարիքի, նվազագույն եկամտի չափի, որոշակի ժամանակահատվածում մեկ տեղում աշխատելու պայմանի սահմանափակումներ և այլն: 

Գոյություն ունի նաև «պատասխանատու վարկավորում» ասվածը, օրինակ, թե եկամտի քանի տոկոսն է բաժին ընկնելու վարկը մարելուն, և ինչ կմնա վարկառուին ապրուստի համար:

Անշուշտ կարևորագույն հանգամանքներից է նաև մաքուր վարկային պատմությունը արդյոք առկա են եղել ուշացումներ և ինչ տեսակի, օրինակ, այդ վարկը դեռ ընթացիկ է, թե ոչ, ուշացման օրը ամսվա վերջին օր է եղել, թե ոչ, ուշացումները եղել են հաճախակի, բայց ոչ երկարաժամկետ, թե՝ մեկ ժամկետանց, բայց երկարաժամկետ և այլն․․․

Այս բոլորը (ներառյալ, բայց չսահմանափակվելով), կանոններ են, որոնք հիմնականում ընդհանուր են բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների համար,հատկապես, եթե խոսքը գնում է «կոշտ կանոնների» մասին, սակայն ամեն հաստատություն ունի իր քաղաքականությունը, թե որ «ինգրեդիենտ»-ը ինչ չափ/կշիռ ունի Վարկավորման կանոնների ալգորիթմի իր բաղադրատոմսում: 4

4. Այսպիսով, Բանկի կողմից խորհրդատվություն/ վարկունակության գնահատում / հիփոթեքային վարկ տրամադրելու «նախնական համաձայնություն» ստանալուց հետո գնորդը կարող է սկսել փնտրել ցանկալի բնակարանը մասնագիտացված կայքերում, կամ եթե ցանկանում է խնայել ժամանակը եւ ջանքերը, կարող է կապ հաստատել պրոֆեսիոնալ անշարժ գույքի գործակալության հետ:

5. Բնակարանը գտնելուց հետո արդեն գնորդը կրկին պետք է դիմի բանկ՝ վարկը հաստատելու համար։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ բանկը կգնահատի բնակարանը և վարկ կտրամադրի ոչ թե դրա շուկայական, այլ լուծարային արժեքով (այն գումարը, որի դիմաց բանկը կկարողանա արագ վաճառել բնակարանը վարկը չվճարելու դեպքում):

6. Երկրորդային շուկայում տուն գնելիս, Բանկը կարող է հրաժարվել նաև վարկ տրամադրելուց՝ ելնելով բնակարանի և շենքի վիճակից։ Օրինակ, եթե շենքը վթարային է, ապա վարկ տրամադրելու հավանականությունը գործնականում զրոյական է։ Բանկը դրանով ապահովագրում է իր ռիսկերը. կկարողանա արդյո՞ք վաճառել բնակարանը, եթե վարկառուն չկարողանա մարել վարկը: Դրա համար բանկեր կան, որոնք իրենց ներքին կարգով, հաճախ չբարձրաձայնված, որոշակի տեղանքներում, համայնքներում, շենքերում բնակարանի գնումը չեն վարկավորում՝ անկախ վթարայնության աստիճանից։ Այսինքն, այս ամենը հարկավոր է լինում ճշտե։

7. Առաջնային շուկայում տուն գնելիս կարիք չկա անհանգստանալու բնակարանի որակի և դրա պատճառով վարկ տրամադրելուց հրաժարվելու մասին, այն իմաստով, որ այս պարագայում վթարայնության հարցը ավտոմատ կերպով դուրս է գալիս:

Առաջնային շուկայի դեպքում շատ կառուցապատողներ ունեն էքսկլյուզիվ պայմանագրեր կոնկրետ բանկի հետ, կամ աշխատում են տարբեր բանկերի հետ, ուստի նախ պետք է ստուգել այս տեղեկատվությունը կառուցապատողի հետ:

Կառուցվող անշարժ գույքի գնման իրավունքի համաձայն, եթե գնորդը ինչ-ինչ պատճառներով մնում է առանց բնակարանի, ապա հիփոթեքային վարկի մարման համար վճարված գումարը նրան վերադարձվում է ամբողջությամբ՝ տոկոսներով

8. Վերադառնալով վարկավորման գործընթացին- Եթե վարկի գումարը, որը, ելնելով գնորդի եկամուտից, բանկը համաձայնում է տրամադրել, բավարար չէ ցանկալի բնակարանը գնելու համար, ապա կարելի է ներգրավել համավարկառու։ Համավարկառուն այն անձն է, ով վարկառուի հետ համատեղ պատասխանատվություն է կրում պայմանագրով: Այսինքն, բանկի համար վարկառուի և համավարկառուի միջև տարբերություն չկա. եթե առաջինը չի վճարում, ապա պետք է վճարի երկրորդը, միևնույն ժամանակ, հիփոթեքային համավարկառուն կարող է գույքում չունենալ որևէ մասնաբաժին: Պետք է նաև հիշել, որ համավարկառուն և երաշխավորը նույնը չեն, սակայն երկու դեպքում էլ, վարկառուի՝ վարկային պայմանագրով ստանձնած պարտականություններին չհետևելը բացասաբար է անդրադառնում համավարկառուի և երաշխավորի հետագա վարկունակության վրա:

9. Կան նաև բանկեր, որոնք հիփոթեքային վարկեր են տրամադրում ոչ ռեզիդենտներին։ Սա հատկապես արդիական է դարձել վերաբնակիչների վերջին հոսքի հետ կապված։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ տարեց ծնողները Հայաստանում են ապրում, իսկ զավակները՝ արտերկրում և այլևս ՀՀ քաղաքացի չեն։ Եթե ​​ծնողները տարիքային սահմանափակման պատճառով չեն կարող վարկառու դառնալ՝ իրենց համար բնակարան գնելու համար, ապա դա կարող են անել զավակները, որոնք ապրում են Հայաստանից դուրս, ինչը միանշանակ լավ հնարավորություն է: Չպետք է մոռանալ սակայն, որ ոչ ռեզիդենտների համար, որպես կանոն, կանխավճարի չափն ու տոկոսադրույքներն ավելի բարձր են։

www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ հնարավոր է արագ վաճառելվարձով տալգնելվարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոնբնակարանառանձնատուն և այլն), օգտվել թե՛ անվճար հնարավորությունից, թե՛ գործակալական ծառայություններից՝ տնտեսելով ժամանակը և նյարդերը: Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև առանց միջնորդի տարբերակներ՝ անմիջապես տանտերերից:

Կայքն ունի հարմար ֆիլտրեր, այդ թվում՝ «Կառուցապատողի կողմից» ֆիլտրը, որն ընտրելով կարելի է ծանոթանալ շինարարական ընկերությունների նոր առաջարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ կառուցապատողի և առկա շինթույլտվությունների մասին։ Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/գնորդների շրջանում։ Banali.am-ն առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի: