Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա Մոսկվայում։

«Պատվիրակությունների հանդիպումը՝ ԱԳՆ փոխղեկավարների մակարդակով, կրել է նախապատրաստական բնույթ ԱԳՆ ղեկավարների հանդիպման համար։ Գալիք շրջանում, այդ հանդիպման իրականացման համար, մենք սպասում ենք ռուսական կողմի հրավերներին։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կկայանա Մոսկվայում»,- ասել է Չավուշօղլուն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները քառակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները, երեքշաբթի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։