Դուշանբեում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, բացվում է շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ նյութերի բացասական ազդեցության հարցերով միջազգային հնգօրյա սեմինարը։ Այս մասին, ինչպես հայտնում է CA-NEWS, հաղորդում է Տաջիկստանի գիտությունների ակադեմիայի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գործակալությունը։

«Միջոցառման հիմնական նպատակը շրջակա միջավայրի եւ բնակչության վրա ռադիակտիվ նյութերի բացասական ազդեցության հարցերում ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձի ուսումնասիրումն է»,- ասել է գործակալության ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ սեպտեմբերի 30-ին ավարտվող սեմինարին կմասնակցեն մասնագետներ Հունաստանից, Իսպանիայից, Կիպրոսից, Խորվաթիայից, Բելոռուսից, Հայաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից։