Լծեն-Շամբ վերակառուցվող ճանապարհահատվածում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 16:30-18:00-ի սահմաններում, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ կապալառու կազմակերպությունը կիրականացնի պայթեցման աշխատանքներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Բնակչությանը խնդրում են չանհանգստանալ։