Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով հարուցված 20 հանրային քրեական վարույթներով ներգրավվա՞ծ է կամ հարցաքննվե՞լ է:
«Ես քննվել եմ, այո, հարցաքննվել եմ շատ մանրամասն։ Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ»,–ասաց Փաշինյանը։
Նա, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, կոչ արեց գալ քննիչ հանձնաժողով և հարցաքննել իրեն. «Խնդրում եմ` եկեք ինձ հարցաքննեք։ Եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»։
Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր` ավելի քան 53 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ըստ նրա` պետական դավաճանության գործերով անցնողների մեծ մասը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են։





























