ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծխելու դեմ պայքարի լայն արշավ և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյի հետ հանդիպմանը նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, քանի որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները: