Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  գործունեության  ընթացիկ  հարցերի  քննարկման նպատակով:

Վարչապետի աշխտակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարին  ներկայացվել են  մարմնի  կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար: