Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում քննարկել են Սիրիայում անվտանգության ամրապնդման եւ սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարվա ապրիլի 25-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների միջեւ քառակողմ բանակցություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման եւ սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտնել են նախարարությունից։

Գերատեսչությունը մանրամասնել է, որ «հատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչական սպառնալիքների բոլոր դրսեւորումներին դիմակայելու, Սիրիայի տարածքում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի հարցերին»։

 «Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են այս ձեւաչափով կայացած երկխոսության կառուցողական բնույթը եւ այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ ամբողջ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման», - հավելել են նախարարությունից