Երեքշաբթի Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քառակողմ հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը եւ M4 միջազգային մայրուղու վերաբերյալ համաձայնագրի իրականացումը, հաղորդում է SANA-ն։

«Բանակցությունների մասնակիցները քննարկել են սիրիական տարածքից թուրքական զորքերի դուրսբերման հարցը։ Քննարկվել է նաեւ M4 միջազգային մայրուղով տեղաշարժին վերաբերող հատուկ համաձայնագրի իրականացումը»,-ՏԱՍՍ-ը համապատասխան փաստաթղթից հատված է մեջբերում։

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում քննարկել են Սիրիայում անվտանգության ամրապնդման եւ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը: