Զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք  Գլխավոր դատախազության կայքից։

Գլխավոր դատախազի հրամանում նշված է, որ ազատման դիմում ներկայացրել է Հովհաննես Քոչարյանը։ Նա ազատված է զբաղեցրած պաշտոնից մայիսի 2-ից։

Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրել էին, որ Հ. Քոչարյանը զբաղվելու է մտերիմ անձի առողջական հարցերով:

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում 2022 թ. դեկտեմբերին։