Հայաստանի կառավարությունը 500 միլիոն է ծախսելու ՀԴՄ 2009թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ տիրապետող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 29-ին կայացած նիստում որոշել է Պետեկամուտների կոմիտեին իր պահուստային ֆոնդից 2009թ. չորրորդ եռամսյակում հատկացնել 500 մլն դրամ: