Pernod Ricard ընկերությունը կարող է հաստատել, որ դադարեցրել է իր բոլոր միջազգային բրենդների արտահանումը Ռուսաստան 2023թ. ապրիլից։ Այս մասին նշվել է ֆրանսիական կոնցեռնի հայտարարությունում։
«Մենք կդադարեցնենք նաեւ Ռուսաստան մեր պորտֆելի դիստրիբուցիան, եւ այդ գործընթացը, ըստ մեր կանխատեսումների, կտեւի մի քանի ամիս։
Մենք գնահատում ենք, թե ինչպես հարմարեցնենք մեր տեղի կազմակերպությունն այս որոշումների համատեքստում՝ լիովին հետեւելով տեղի բոլոր իրավական նորմերին։
Պատերազմի սկզբից մեզ առաջնորդող սկզբունքը եղել է մեր աշխատակցիների բարեկեցությունը, որտեղ էլ որ նրանք գտնվեն, եւ մենք կշարունակենք աջակցել տեղի մեր աշխատակիցներին այս գործընթացում։ Pernod Ricard-ի ռուսական «դուստր» ձեռնարկության՝ «П.Р.Русь» ընկերության հաշվետվության համաձայն՝ ընկերության հասույթը 2022թ. նվազել է՝ հասնելով 19,2 մլրդ ռուբլու՝ 2021թ. 27,5 մլրդ-ի համեմատ, զուտ շահույթը՝ 2 մլրդ ռուբլու՝ 2,1 մլրդ-ի համեմատ։
Ընկերության պորտֆելում են՝ Chivas Regal, Jameson, Ballantine's վիսկիները, Absolut օղին, Olmeca թեքիլան, Havana Club ռոմը, Mumm եւ Perrier Jouet շամպայնները եւ այլն»,- նշվել է ընկերության հայտարարությունում։





























