Ուկրաինային 2,7 մլրդ եվրոյի գերմանական ռազմական օգնության նոր փաթեթը ցույց է տալիս, որ Բեռլինը լուրջ է վերաբերվում եւ շարունակելու է աջակցել Կիեւին Ռուսաստանի ներխուժումից հետո, շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս սարսափելի եւ անօրինական պատերազմը շուտափույթ ավարտվի։ Ցավոք, դա դեռ չի երեւում։ Ուստի, Գերմանիան իր ուժերի ներածի չափ ցանկացած օգնություն կցուցաբերի, այնքան, որքան կպահանջվի»,- նշվել է Բորիս Պիստորիուսի հայտարարությունում։

Փաթեթը Գերմանիայի ամենամեծ օգնությունն է Ուկրաինային։