Թայլանդում կիրակի, տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ քվեարկությունն ավարտվելու է տեղական ժամանակով 17։00-ին։
Շուրջ 52 մլն մարդ ընտրում է Ներկայացուցիչների պալատի անդամների, որը բաղկացած է 500 տեղից՝ հետագա 4 տարվա համար։
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ «Փխեու Թայ» ընդդիմադիր կուսակցությունը, որ կապված է միլիարդատեր Տակսին Չինավատի հետ, կստանա տեղերի մեծամասնությունը, ինչպես 2001-ից եղած բոլոր ընտրություններում, իսկ «Շարժում դեպի առաջ» երիտասարդական կուսակցությունը հնարավորություն ունի զբաղեցնելու երկրորդ տեղը։
Ինչ վերաբերում է պահպանողականներին, ապա երկրի վարչապետ Պրայուտ Չան-Օչան խիստ հետ է մնում հասարակական կարծիքի հարցումներով, սակայն պայքարում է մնալու համար։
Զինվորականները, որոնք Թայլանդում կանոնավորապես միջամտում են քաղաքականությանը, պնդում են, որ այս անգամ չեն խառնվելու։





























