Ֆիլիպինները նավագնացության լողաններ է տեղադրել իր բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմաններում, որպեսզի ինքնիշխանություն հաստատի Հարավչինական ծովում Սպրատլի կղզիների վրա, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով առափնյա պահպանության ներկայացուցչին։
Ֆիլիպինների առափնյա պահպանությունը հայտարարել է, որ մայիսի 10-12-ը ազգային դրոշներով հինգ լողան է տեղադրել հինգ շրջաններում՝ 322 կմ-անոց գոտու սահմաններում։
«Այս քայլն ընդգծում է իր ծովային սահմանները և պաշարները պաշտպանելու Ֆիլիպինների անսասան վճռականությունը և ներդրում անում ծովային առևտրի անվտանգության հարցում»,- թվիթերյան իր կայքում գրել է առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջեյ Տարիելը։
Գրեթե ամբողջ Հարավչինական ծովի վրա Չինաստանի նկրտումները ապօրինի համարվեցին միջազգային արբիտրաժի կողմից 2016 թվականին։
Բրունեյը, Մալայզիան, Թայվանն ու Վիետնամը նույնպես հավակնություն ունեն Սպրատլի կղզիների նկատմամբ։





























