Բրյուսելում սկսվել է Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ալիևի կայքը։

Հիշեցնենք, որ երեկ  երեկոյան կայացել էր Շարլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Այսօր երեկոյան նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ։