Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը որոշել է լքել Սերբական առաջադիմական կուսակցության նախագահի պաշտոնը, գրում է Eprimefeed պարբերականը։
Կուսակցության ղեկավարի պաշտոնից Վուչիչի հեռանալու մասին հայտնի էր դարձել հունվարի վերջին։ Այնուհետև այդ մասին հայտարարել էր կուսակցության գործադիր կոմիտեի ղեկավար Դարկո Գլիշիչը։
Նա պարզաբանել էր, որ Վուչիչի այդ որոշումը կնշանակի կուսակցության գործունեության դադարեցում սերբական քաղաքական բեմում։
Նա նաև նախազգուշացրել էր, որ Վուչիչի հեռանալուն կհաջորդի վատագույն սցենարը, որի մասին նա «մտածել անգամ չի ուզում», և որ դա կլինի «վատթարագույնը, ինչ կարող է պատահել Սերբիայի հետ»։
Միևնույն ժամանակ գործկոմի ղեկավարը պարզաբանել է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնից Վուչիչի հեռացումը չի նշանակում հրաժարում երկրի նախագահի պաշտոնից։





























