Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է,որ հակահարձակման գործողությունների համար բավարար զենք ունենալու համար անհրաժեշտ է ևս մի քանի այց  կատարել արտասահմանյան գործընկեր-երկրներ, որոնք Ուկրաինային անհրաժեշտ զենք ու տեխնիկա կտրամադրեն։  Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում, տեղկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Էլի մի քանի այց և վերջ»,- ասել է նա։

Այս համատեքստում Զելենսկին ընդգծել է, որ Գերմանիան դարձել է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը Ուկրաինային տրամադրած օգնության ծավալով։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան ամեն ինչ կանի, որպեսզի Գերմանիան դառնա առաջինը։ Ըստ երկրի ղեկավարի, Գերմանիան ավելի քան 11 մլրդ եվրո է պաշարել այս և հետագա տարիներին Ուկրաինայի անվտանգության աջակցությունը շարունակելու համար։

Միաժամանակ կանցլեր Շոլցն ընդգծել է, որ հիմա անհրաժեշտ է այնպես անել, որ Ռուսաստանը նահանջի, իսկ Գերմանիան կշարունակի օգնել Ուկրաինային այդ գործում, որքան կպահանջվի։

«Մենք հույս ունենք, որ պատերազմը շուտ կավարտվի․․․ շնորհիվ Ուկրաինային տրամադրված ժամանակակից զենքի․․․ Բայց մենք և մեր գործընկերները պատրաստվում ենք նրան, որ այդ աջակցությունը կարող է երկարաժամկետ լինել, այնքան երկար, որքան կպահանջվի»,- ասել է նա։