Հարեւան երկրների ֆինանսավարկային ասոցիացիաների հետ «լավ համաձայնություններ» են ձեռք բերվել իրանական երկաթուղային եւ նավահանգստային նախագծերին մասնակցելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ հավելելով, որ Մետաքսի ճանապարհը կվերածնվի, հաղորդում է Tasnim-ը:

Նա սոցիալական ցանցերում իր գրառման մեջ գրել է, որ Աբու Դաբիում կայացած «Մերձավոր Արեւելքի երկաթուղի» 17-րդ ամենամյա ցուցահանդեսում եւ համաժողովում լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի կողմից տեխնիկական եւ ինժեներական ծառայությունների արտահանման եւ տարածաշրջանային երկրների երկաթուղային նախագծերում իրանական ընկերությունների մասնակցության, ինչպես նաեւ հարեւան երկրների ֆինանսավարկային ասոցիացիաների կողմից իրանական երկաթուղային եւ նավահանգստային նախագծերում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

Նա նաեւ հայտարարել է, որ Մետաքսի ճանապարհը կվերածնվի։

Բազրփաշը, որը նաեւ գլխավորում է «Իրան-ԱՄԷ համատեղ տնտեսական հանձնաժողովը», մայիսի 15-ին ԱՄԷ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Մոհամեդ Ալ Մազրուիի պաշտոնական հրավերով մեկնել է Աբու Դաբի՝ մասնակցելու «Մերձավորարեւելյան երկաթուղիներ» 17-րդ ամենամյա ցուցահանդեսին եւ համաժողովին: