Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը պետք չէ սպասել ամիսներ կամ շաբաթներ, այն կսկսվի մոտ օրերս։ Այս մասին նա ասել է իսպանական  El Mundo թերթին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստվում ենք գրոհել տարբեր կետերում»,-ասել է Պորոշենկոն: Նրա խոսքով՝ Եվրոպան Ուկրաինան դիտարկում է որպես «իր անվտանգության կարեւորագույն տարր»։