ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հակառակորդներին անվանել է «պակասամիտ»՝ նրանց նեոգաղութային գաղափարների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իսկ մեր հակառակորդները, որոնց մասին ես հիշատակեցի, նեոգաղութային մտածողությամբ մարդիկ, իրականուևմ պակասամիտ են, չեն հասկանում, որ հենց այդ բազմազանությունն է մեզ ուժեղացնում: Իզուր են ակնկալում այն ազդեցությունը, հանուն որի նրանք ջանում են», - ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում ասել է նա:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը տասնյակ փոքր պետական կազմավորումների բաժանելու կոչերը կապված են շահադիտական նպատակների հետ։ Նա նշել է, որ երկրի հակառակորդները ցանկանում են նրա տարածքը ենթարկեցնել իրենց կամքին եւ շահագործել, եւ այլ նպատակ չունեն։
«Դե, ես արդեն ասացի, որ մարդիկ, որոնք առաջնորդվում են իրենց նեոգաղութային գաղափարներով, հենց պակասամիտներ են, եւ պակասամիտների մրցույթում նրանք կզբաղեցնեին երկրորդ տեղը։ Ինչու՞ միայն երկրորդը: Որովհետեւ պակասամիտ են»,- մատնանշել է երկրի ղեկավարը։
Ինչպես հավելել է նախագահը, սովորական ռուսաստանցիները գիտեն, որ միասնությունն է, որ երկիրը դարձնում է ուժեղ եւ անպարտելի։ Պուտինն ընդգծել է, որ հասարակությունն այժմ կոնսոլիդացվում է։





























