Սիրիան արձագանքել է Թուրքիայի՝ Սիրիայի դեմ կիրառած առաջին պատժամիջոցին՝ արգելելով ներմուծել թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին, Սիրիան Թուրքիայի կիրառած պատժամիջոցն անպատասխան չի թողել։ Սիրիան, սեպտեմբերի 25-ից արգելել ներմուծել թուրքական արտադրության ցանկացած ապրանք։
Սիրիայի վարչապետ Ադիլ Սեֆերի կողմից ստորագրված հիշյալ որոշումը սեպտեմբերի 22-ից ուղարկվել է Սիրիայի բոլոր մաքսատներ։
Սակայն սեպտեմբերի 25-ից ուժի մեջ մտնող որոշման կիրառումը հետաձգվել է եւս մեկ շաբաթով՝ ճանապարհին գտնվող բեռնատարների համար խնդիրներ չստեղծելու համար։




























