Մայիսի 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցում` ԵՊՀ մասնաշենքի մոտակայքում, ուժեղ քամու հետեւանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաեւ հարակից շինության պատը: Այս մասին հաղորդում են Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:





























