Մայիսի 20-ին, ժամը 11:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևան Թումանյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։ Հայտնումեն ՆԳՆ փրկարրա ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ծառի ճյուղը հեռացվել է մեքենայի վրայից։





























