Հայաստանը 2022 թվականին սեփականության մասնավորեցումից ստացել է ավելի քան 845 մլն դրամ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովի նիստում Պետական գույքի մասնավորեցման 2022 թվականի գործընթացի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ պետական եւ համայնքային բյուջեներ է մուտքագրվել 845 մլն 281 հազար դրամ, որը 2021 թվականի համեմատ աճել է 208 տոկոսով:
«Մասնավորապես, այս ընթացքում մասնավորեցվել են երկու ընկերությունների պետական բաժնեմասերը։ Գործընթացում ներառվել են եւս երկու ընկերություններ, որոնց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կապված մասնավորեցման հետ»,-նշեց Ավետիսյանը։




























