«Գազպրոմը» 2022 թվականի արդյունքներով ստացել է 1,226 տրիլիոն ռուբլի զուտ շահույթ IFRS-ի գծով՝ 2021 թվականին 2,093 տրիլիոն ռուբլու դիմաց: Ընկերության բաժնետոմսերը նվազել են 3,9 տոկոսով՝ հասնելով 165,68 ռուբլու, հաղորդում է Կոմերսանտը։
«Տնօրենների խորհուրդն առաջարկել է բաժնետերերի ժողովին 2022 թվականին «Գազպրոմ» ՀԲԸ գործունեության արդյունքների հիման վրա շահութաբաժիններ չհայտարարել եւ չվճարել՝ հաշվի առնելով 2022 թվականի առաջին կիսամյակում ընկերության գործունեության արդյունքների հիման վրա միջանկյալ շահութաբաժինների վճարումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։




























