Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 24-ի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով դատավորի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է դատավորներ Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները։
Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի գործուղման հետ կապված թեկնածուներին կներկայացնի խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը։




























