«Մավար» թայֆունը Միկրոնեզիայի Գուամ կղզուն հարվածելուց հետո շարունակում է շարժվել դեպի Խաղաղ օվկիանոսի արեւմուտք եւ այս շաբաթ կհասնի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ցամաքային հատվածին եւ Արեւելյան Ասիային, կանխատեսել է AccuWeather-ը։
«Մավարն» այս տարի արդեն ստացել է ուժեղագույն մերձարեւադարձային ցիկլոնի կարգավիճակ։ Այն ուղղվում է դեպի Ֆիլիպինների, Ճապոնիայի եւ Թայվանի որոշ շրջաններ, որտեղ այս շաբաթ սպասվում են հեղեղումներ եւ ուժեղ քամիներ։
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության (JMA) տվյալներով՝ «Մավարը» կենտրոնացել է Ֆիլիպինյան ծովում, քամին հավասարազոր է 3-րդ կարգի փոթորկին ըստ Սաֆիր-Սիմփսոնի փոթորկային սանդղակի (առավելագույն կայուն քամի՝ 178-208 կմ/ժ), որն իրականացնում է մերձարեւադարձային ցիկլոնների մոնիթորինգ Խաղաղ օվկիանոսի այդ հատվածում։
«Մավարը» բարձրակետին է հասել՝ փոթորկի 5-րդ կարգ (քամու արագությունը՝ ժամում 157 մղոն կամ 252 կմ/ժ)։
«Մավարի» պատճառով կպահպանվի կամ աստիճանաբար կթուլանա քամու ինտենսիվությունը, քանի որ այն կշարունակի փչել արեւմուտքից հյուսիս-արեւմուտք Ֆիլիպինյան ծովով։
Ֆիլիպինյան ծովը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում։ «Սպասվում է, որ թայֆունը ուժեղ անձրեւներ եւ քամիներ կբերի հյուսիսային Լուսոնում (Ֆիլիպիններ) մինչեւ երեքշաբթի»,- ասել է AccuWeather-ի առաջատար միջազգային օդերեւութաբան Ջեյսոն Նիկոլսը։
Չնայած սպասվում է, որ թայֆունի կենտրոնը կմնա Լուսոնի հյուսիսում, հետեւանքներ, միեւնույն է, կլինեն, եւ AccuWeather-ի օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ փոթորիկն այդ ընթացքում դեռեւս կարող է համարվել 3-րդ կարգի։



























