Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ներդրողները մեկ տարում տարել են 36 մլրդ դոլար, «ՌԻԱ Նովոստի»-ի համար հաշվարկել է ԲԿՖ բանկի վերլուծական վարչության պետ Մաքսիմ Օսադչին։

Նա ուսումնասիրել է Կենտրոնական բանկի տվյալները, որոնց համաձայն՝ 2022թ. մարտից մինչեւ 2023թ. մարտ Ռուսաստանից հեռացած ընկերությունները կատարել են ակտիվների վաճառքի 200 գործարք, ընդ որում՝ դրանց միայն 20 տոկոսն է վաճառել ակտիվները՝ ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ։

«Պարետոյի 80/20 կանոնի կատարման գծով՝ ակտիվների չափի վերաբերյալ, կարելի է գնահատել Ռուսաստանից օտարերկրյա ներդրողների հանած կապիտալի չափը... 36 մլրդ դոլար»,- ասել է Օսադչին։

Ինչպես նշել են ՌԴ ԿԲ-ում, ազգային մասշտաբներով օտարերկրյա ներդրողների կողմից ռուսական ակտիվների վաճառքի ազդեցությունը հայրենական շուկայի վրա սահմանափակ է, քանի որ նման գործարքների զգալի մասը ենթադրում է անհրաժեշտ լիցենզիաների եւ արտոնագրերի պահպանում, եւ միաժամանակ՝ շատ ընկերություններ վերադառնալու հույս ունեն։