Իրանն ու Օմանը համաձայնագիր են ստորագրել Պարսից ծոցի Հորմուզի նեղուցում Հենգամի ընդհանուր նավթային հանքավայրի համատեղ ուսումնասիրության մասին, հայտնում է Mehr-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է կիրակի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդի ներկայությամբ Թեհրանում, հաղորդում է նավթի նախարարության SHANA լրատվական ծառայությունը։
Համաձայնագրի հիման վրա մշակվելու է զարգացման գլխավոր ծրագիր՝ համատեղ նավթային հանքավայրի շահագործման վերաբերյալ երկկողմ համագործակցության սցենարները քննարկելու համար։




























