Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը վերջերս կայացած հեռախոսազրույցում հաստատել են տեսանելի ապագայում անձնական հանդիպում անցկացնելու մտադրությունը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իսկապես, երբ Պուտինը զանգում եւ շնորհավորում էր Էրդողանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, նախագահները հաստատեցին տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու իրենց մտադրությունը։ Որտեղ է այն լինելու եւ երբ, դա դեռ պետք է համաձայնեցվի՝ հաշվի առնելով երկու նախագահների գրաֆիկները»,-ասել է նա։
Ավելի վաղ թուրքական Hürriyet թերթը հայտնել է, որ Պուտինը Էրդողանի երդմնակալությունից հետո հանրապետություն կայցելի «առանձին եւ հատուկ այցով»: Նշվում է, որ Պուտինից հետո Թուրքիա է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։





























