Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եղբորորդու՝ ԱՄԷ-ից Քայրաթ Սաթիբալդիի գործով պետության եկամուտին հաջողվել է վերադարձնել 14 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կոռուպցիայի հակազդման գործակալությունը Քայրաթ Սաթիբալդիին եւ այլ անձանց նկատմամբ շարունակվող հետաքննությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներն ու այլ գույքը վերադարձնելու ուղղությամբ:

«Մայիսի վերջին հակակոռուպցիոն ծառայության կողմից օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ միջազգային համագործակցություն ապահովող գլխավոր դատախազության հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձվել է 14 միլիոն դոլար ընդհանուր գումարի դրամական միջոցներ:

Նշված միջոցները վերածվել են պետության եկամտի եւ կօգտագործվեն սոցիալական նպատակներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։