Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Մոլդովան քաղաքացիական ինքնաթիռների համար կփակի իր օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանական տեսչության ղեկավար Վիորել Ցերնաուտեանուն։
Интерфакс-ի հաղորդմամբ, նրա խոսքով, Մոլդովայի օդային տարածքը հունիսի 1-2-ը բաց կլինի միայն պաշտոնական պատվիրակություններ ունեցող ինքնաթիռների համար։
«Քիշնևի միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով, առանց ուղևորափոխադրումների հոսքի ընդհատումների և կանոնավոր չվերթների ուշացումների: Պաշտոնական պատվիրակությունների վայրէջքը չի ազդի այսօր կանոնավոր չվերթների չվացուցակի վրա։ Մայիսի 31-ի կեսգիշերից մինչև հունիսի 2-ի ժամը 07:00-ն արգելվում է քաղաքացիական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի թռիչքը։ Այս ընթացքում թույլատրվելու են միայն պաշտոնական պատվիրակությունների թռիչքները»,- պարզաբանել է նա։




























