Ոստիկանության եւ Սենեգալի ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է ինը մարդ, ուրբաթ հայտարարել է կառավարությունը։ Իշխանությունները արգելք են սահմանել սոցիալական ցանցերի մի քանի հարթակների համար, հայտնում է Associated Press-ը։

Մահացու բախումները տեղի են ունեցել հիմնականում մայրաքաղաք Դակարում եւ Զիգինշորում, որտեղ քաղաքապետ է Սոնկոն, ասվում է ներքին գործերի նախարար Անտուան ​​Ֆելիքս Աբդուլայ Դիոմեի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, որոշ սոցիալական ցանցեր, ինչպիսիք են Facebook-ը, WhatsApp-ը եւ Twitter-ը, որոնք ցուցարարների կողմից օգտագործվում են բռնություն հրահրելու համար, արգելափակվել են։

Ավելի վաղ Սոնկոն դատապարտվել էր «երիտասարդությանը այասերելու» մեջ, սակայն արադարցվել էր մերսման սրահում աշխատող կնոջը բռնաբարելու մեղադրանքով։

Դատարանը Սոնկոյին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Նա չի մասնակցել Դակարում դատավարությանը եւ նրան դատել են հեռակա կարգով։ Նրա փաստաբանը հայտնել է, որ քաղաքական գործչին կալանավորելու օրդեր դեռեւս չի տրվել։