ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսը գաղտնի այց է կատարել ՉԺՀ: Այս մասին ուրբաթ հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԿՀՎ տնօրենի այցը տեղի է ունեցել այս տարվա մայիսին։

Բեռնսը Չինաստանում հանդիպել է երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հանդիպմանը կարեւորել է հատուկ ծառայությունների միջեւ կապի բաց ուղիները: