Թուրքիայում տարեկան ինֆլյացիան մայիսի արդյունքներով կազմել է 39,59 տոկոս, հայտնել է Թուրքիայի վիճակագրության բյուրոն (TÜİK)։

«2023 թվականի մայիսին ինֆլյացիան ամսական կտրվածքով կազմել է 0,04 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 39,59 տոկոս»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

Իր հերթին, ինֆլյացիայի վերլուծության անկախ խումբը (EN AG) նշում է, որ ցուցանիշը կազմել է 109 տոկոս։

Ապրիլի արդյունքներով ինֆլյացիան կազմել է 43.68, իսկ մարտի արդյունքներով ՝ 50.5 տոկոս։ 

Թուրքիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կկազմի 22,3 տոկոս: