«Գուչոլ» թայֆունը, որի հաջորդական համարը 3-ն է, մոտենում է երկրի արեւելյան ափին, նախազգուշացրել է գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։
Երկուշաբթի երեկոյան թայֆունը կմոտենա Իձու կղզիներին եւ Օգասավարա արշիպելագին։
Թայֆունի մոտենալուն զուգընթաց՝ երեքշաբթի առավոտյան Իձու կղզիներում քամու արագությունը կկազմի 18 մետր, պոռթկումների ժամանակ՝ վայրկյանում 30 մետրի, Օգասավարայում՝ 15 մետրի եւ 25 մետրի համապատասխանաբար։ Սպասվում են վեց մետր բարձրությամբ ալիքներ։




























