Ուկրաինա-մոլդովական պետական սահմանին՝ Յամպոլ (Ուկրաինա) -Կոսեուց (Մոլդովա) բնակավայրերի շրջանում նոր կամուրջ կկառուցվի։ Կառուցման համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը եւ Մոլդովայի ենթակառուցվածքների նախարար Լիլիա Դաբիժան։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ կամուրջի ընդհանուր երկարությունը ավելի քան 1400 մ է։ Կառույցը կունենա երթեւեկության երկու գիծ, ինչպես նաեւ երկու կողմից մայթեր։
Յամպոլի կամուրջը կդառնա այլընտրանք Յամպոլ-Կոսեուց սահմանային անցակետի լաստանավային անցմանը, որը մի քանի տարի չի գործում եւ արդեն վաղուց չէր համապատասխանում ժամանակի պահանջներին ու բնակիչների իրական կարիքներին, հայտնում է մամուլի ծառայությունը։
Կամուրջը նաեւ թույլ կտա թեթեւացնել «Մոգիլեւ-Պոդոլսկի-Օտաչ» միջազգային անցակետը, որով անցնում է Ուկրաինայի եւ Մոլդովայի միջեւ տրանսպորտային գրեթե ողջ հոսքը։





























