Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ վատառողջ եղած ժամանակ ոտքի վրա է եղել եւ թեթեւ է տարել այդ վիճակը։
«Այն ամենը, ինչ գրվել է, ահավոր սուտ է։ Պարզապես ստիպված էի այդ ամենը ոտքի վրա տանել։ Ավելի լավ է ոտքի վրա չտանել հիվանդությունը։ Այդ ամենը սուտ է։ Ես ոտքի վրա էի, վազում է, թռչում, անգամ հոկեյ եմ խաղացել։ Բայց ես հասկանում էի, որ ավելի լավ է ոտքի վրա չտանել հիվանդությունը, որովհետեւ վերականգնումը երկար կտեւի»,- Ալեքսանդր Լուկաշենկոյին մեջբերել է «Sputnik Беларусь»-ը։





























