Թագավոր Չառլզ III-ը ձիով կմասնակցի իր կառավարման ընթացում դրոշի դուրսբերման առաջին արարողությանը։ Այս մասին գրել է Daily Mail-ը։

Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ բրիտանացի միապետը ձիով կմասնակցի Trooping the Colour-ի շքերթին, որն ամեն տարի անցկացվում է Լոնդոնում եւ ներառում է դրոշի դուրսբերման արարողությունը եւ Միացյալ Թագավորության միապետի ծննդյան օրվա պաշտոնական տոնակատարությունը։ Եղիսաբեթ II թագուհին վերջին անգամ ձիով շքերթին մասնակցել է 1986թ.։

Շքերթը տեղի է ունենալու հունիսի 17-ին եւ անցնելու է Մոլ փողոցով, Բուքինգհեմյան պալատից մինչեւ Լոնդոնի կենտրոնի պլաց Ուայթհոլի մոտ, որտեղ Չառլզ III-ին կդիմավորեն թագավորական հրավառությամբ։ Այնուհետեւ թագավորը կանցնի բրիտանական բանակի գնդերի առջեւով։

Միապետին կմիանան Քամիլա թագուհին եւ թագավորական ընտանիքի անդամները։ Շքերթից հետո բրիտանական թագավորական ընտանիքի անդամները կբարձրանան Բուքինգհեմյան պալատի պատշգամբ, որպեսզի ողջունեն հավաքվածներին եւ դիտեն ինքնաթիռների թռիչքը Լոնդոնի երկնքում։