Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Ղանին ԱՄԷ-ում Աբու Դաբիում առանձին հանդիպումներ է ունեցել իր բրիտանացի, ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների հետ, հաղորդում է Mehr-ը:
«Տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային կողմերի հետ դիվանագիտական խորհրդակցություններից հետո Աբու Դաբիում հանդիպել ենք մեր գերմանացի, ֆրանսիացի եւ անգլիացի գործընկերների հետ եւ քննարկել մի շարք հարցեր եւ փոխադարձ խնդիրներ»,-գրել է Ղանին Twitter-ի իր էջում։





























