Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բռունին հայտարարել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որովայնի խոռոչի վիրահատությունից հետո դուրս կգրվի առաջիկա օրերին, հաղորդում է ANSA-ն։
«Բուժանձնակազմը հայտնում է, որ կլինիկական կուրսը նորմալ է ընթանում, առանց բարդությունների, ուստի առաջիկա օրերին նախատեսվում է դուրսգրում»,-հայտնել է նա։
Նրա խոսքով՝ հունիսի 14-ի առավոտյան պոնտիֆիկոսն աշխատել է, իսկ ճաշից առաջ աղոթել է իր հիվանդասենյակում։





























