Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի այցը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան, որը պետք է տեղի ունենար հունիսի 14-ին, հետաձգվել է մինչեւ հինգշաբթի: Այս մասին հայտարարել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առաքելությունը հետաձգվում է մեկ օրով»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել Գրոսիի՝ Կիեւ եւ ԶԱԷԿ այցելելու պլանների մասին։ Ուղեւորությունը պետք է կապված լինի Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից հետո առկա իրավիճակի գնահատման հետ։