Առնվազն 11 մարդ զոհվել և մոտ 20-ն անհետ կորել են հարավային Բրազիլիայով պտտահողմի անցնելուց հետո, տեղական իշխանություններին վկայակոչելով՝ հաղորդում է AFP-ն։
Ընդհանուր առմամբ 2330 մարդ մնացել է վնասված տներում, 602-ը տեղահանվել է այն շրջաններից, որոնցով պետք է անցներ պտտահողմը։
Ռիու-Գրանդի-դու-Սուլի նահանգապետ Էդուարդո Լեյտեն հայտնել է, որ նահանգի հրշեջները վերջին երկու օրվա ընթացքում շուրջ 2400 մարդ են փրկել։





























