Կիրակի ծովում հրդեհված ֆիլիպինական լաստանավի բոլոր 120 ուղևորներն ու անձնակազմը փրկվել են, իսկ հրդեհը մարվել է, առափնյա պահպանությանը վկայակոչելով՝ տեղեկացնում է The Associated Press-ը։
Esperanza Star լաստանավը՝ 65 ուղևորով և անձնակազմի 55 անդամով, բռնկվել էր լուսաբացին Սիկիհոր նահանգից կենտրոնական Բոհոլ նահանգ ուղևորության ժամանակ, տեղեկացրել է առափնյա պահպանությունը։ Ծառայությունից հայտնել են, որ երկու նավ են ուղարկել մարդկանց փրկելու և հրդեհը մարելուն օգնելու համար, որը շարունակվել է ավելի քան 5 ժամ։





























